Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:18

Իրանի և Հայաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը քառասուն տոկոս աճել է. դեսպան

Իրանի և Հայաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը քառասուն տոկոս աճել է. դեսպան

Իրանի և Հայաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը  շուրջ քառասուն տոկոս աճել է:  Armenia Today-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպան Աբաս Զոհուրին:

 «2022թ. ականատես եղանք Իրանի և Հայաստանի միջև երկկողմ ապրանքաշրջանառության շուրջ քառասուն տոկոս աճի։ 2021թ. Իրանի և Հայաստանի միջև արձանագրված մոտ 500 միլիոն դոլար ծավալով առևտուրը 2022թ.-ին հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի: Սույն թվականի առաջին եռամսյակում առևտրի վիճակագրությունը նույնպես վկայում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության շարունակական աճի մասին», — հայտնել է դեսպանը:

 Նրա խոսքով՝ տնտեսական և առևտրային ոլորտում Հայաստանը և Իրանն ունեն դինամիկ և ընդլայնվող ու խորացող հարաբերություններ:  Զոհուրին հույս է հայտնել, որ համագործակցությունը և հարաբերությունների բարձր մակարդակը շարունական կլինի «Ենթակառուցվածքային հարցերի ոլորտում մենք ականատես ենք լինում լուրջ հետևողականության: Անցյալ տարի պարոն վարչապետի Թեհրան կատարած այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգետիկ փոխանակումների և դրանց ծավալը ավելացնելու ուղղությամբ: Ներկայացուցչությունը ևս մեծ ջանքեր է գործադրել փոխանակումների ենթակառուցվածքները ապահովելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Դեսպանը նշել է, որ փոխադրումների ոլորտում ևս բազմաթիվ ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև, մասնավորապես փոխադրումների ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ՝ ինչպես ոլորտի կանոնակարգերի բարելավման, այնպես էլ հստակ տեսանելի աշխատանքների իրականացման առումով: Կողմերի օրակարգային հարցերից են նաև խոչընդոտների վերացումը, նոր կարողությունների բացահայտումը և երկու երկրների միջև առևտրի դյուրացումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+