Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:10

Ձյուդոյիստ Արման Ադամյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Ձյուդոյիստ Արման Ադամյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոյիստ Արման Ադամյանը Դոհայում ընթացող մարզաձևի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել, հայտնում է Championship.com-ը։

Մինչև 100 կգ քաշային կարգի եզրափակչում Ադամյանը հաղթել է չեխ Լուկաշ Կրպալեկին։  Վճռորոշ գոտեմարտում հաշիվը չի բացվել, սակայն ավելացված ժամանակում Կրպալեկն ստացել է երրորդ զգուշացումը, որն ինքնաբերաբար նշանակում էր Ադամյանի հաղթանակը։

Ադամյանը 26 տարեկան է։ Նա Եվրոպայի 2020 թվականի առաջնության արծաթե մեդալակիր է։ 2019 թվականին մարզիկը հաղթել է Եվրոպական խաղերում։ Ադամյանը չորս անգամ հաղթել է Մեծ սաղավարտի և Գրան պրիի մրցաշարերում։

Հավելենք, որ 2023 թվականի ձյուդոյի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել Քաթարի մայրաքաղաքում մայիսի 7-14-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+