Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:14

Էրդողանը ատրճանակ հանեց. Թուրքիան պատրաստվում է եզրափակիչ դիմակայությանը

Էրդողանը ատրճանակ հանեց. Թուրքիան պատրաստվում է եզրափակիչ դիմակայությանը

Նախագահական ընտրությունները երկրի ապագան ինքնուրույն որոշելու վերջին հնարավորությունն են, վստահեցնում է թուրքական ընդդիմությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:  Էրդողանի մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն նույնիսկ հորդորել է իր կողմնակիցներին մայիսի 14-ին իր հաղթանակի դեպքում փողոց դուրս չգալ՝ սադրանքներից խուսափելու համար։ 

Ապրիլի վերջին Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգոցողությունը վատացել էր լրագրողների հետ զրույցի  ժամանակ։ Անմիջապես լուրեր էին տարածվել նախագահի առողջական ծանր վիճակի մասին։ Խոսել էինկաթվածի, ստամոքսի քաղցկեղի հավանականության մասին։ Վարչակազմը հերքել էր այս ամենը՝ պատճառաբանելով թեթև մրսածությունը։ Սակայն սոցցանցերում գործող ղեկավարի կողմնակիցները չէին թաքցնում իրենց անհանգստությունը։

Էրդողանը հանգստացրել էր նրանց՝ ցույց տալով, որ գերազանց վիճակում է։ Դեպքի հենց հաջորդ օրը նա Վլադիմիր Պուտինի հետ հեռակա կարգով մասնակցել էր Ակկույու ատոմակայանում վառելիքի առաքման արարողությանը։ Այնուհետև ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ այցելել էր Teknofest տեխնոլոգիական ցուցահանդես, որտեղ լրատվամիջոցներին ասել էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է և նշել երկրի առաջին թռիչքի հավակնորդների անունները: Ի վերջո, նախագահի կենսունակության վերաբերյալ կասկածները փարատվել էին Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում հազարավոր հանրահավաքներում ունեցած ելույթներից հետո։

«Այդուհանդերձ, ծավալվել  էին վեճեր խորհրդարանական կառավարման ձևին անցնելու վերաբերյալ: Ընդդիմությունը կոչ է անում թուլացնել նախագահական լիազորությունները՝ դատարաններին և լրատվամիջոցներին ազատությունը վերադարձնելու, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու և Եվրամիությանն անդամակցելու փորձերը վերսկսելու համար։ Էրդողանը մեղադրում է հակառակորդներին հասարակության պառակտման և անկայուն տնտեսության վրա նախընտրական արշավ կառուցելու մեջ՝ երկիրը տանելով դեպի անցյալ, իսկ ինքը՝ դեպի ապագա»,- հայտնում է աղբյուրը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+