Մայիսի 4-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել 67-ամյա Ազիզ Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 5-ին հիվանդանոցից ոստիկանությանը տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկված Ազիզ Գասպարյանը մահացել է: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







