Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիայի սպառնալիքի մասին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Չնայած հայ-ադրբեջանական հակամարտության սառեցված բնույթին, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծանում է, քանի որ ավելի ու ավելի շատ ժամանակ է ծախսվում խաղաղ համաձայնագրի մշակման վրա», — ասաց նա:
Նախարարը մտահոգություն է հայտնել ադրբեջանական և հայկական ուժերի առաջնագծում առկա լարվածության, ինչպես նաև երկու կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման վերջին փորձերի անհաջողության կապակցությամբ։ «Իրավիճակն անկայուն է, և շուտափույթ խաղաղության համաձայնագրի մեր հույսը մարում է»,- եզրափակեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







