Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:31

«Կինը պետք է մնա կին», «Հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է». քաղաքացիները՝ կանանց ծառայելու որոշմանը

«Կինը պետք է մնա կին», «Հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է». քաղաքացիները՝ կանանց ծառայելու որոշմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կանանց 6-ամսյա կամավոր զինծառայության նախագծին։ Որոշման համաձայն՝ կանայք կարող են ծառայության անցնել հաջորդ ձմեռային զորակոչին: 6 ամիս ծառայելուց հետո նրանց տրվելու է 1 մլն դրամ պարգևավճար։ Ավելին, կանայք, ցանկության դեպքում, կկարողանան անցնել 5 տարվա պայմանագրային ծառայություն։

Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում հետաքրքրվելով, թե ինչպես են գնահատում կառավարության այս որոշումը և արդյոք կանայք պատրաստ են մեկնել կամավոր ծառայության:

Հարցված քաղաքացիների մեծամասնությունը կողմ էր այս որոշմանը: «Լրիվ հաաձայն եմ, ինքնս էլ կգնամ, բուժաշխատող եմ, եթե պետք լինի, անպայման կգնամ, հայրենիքի պաշտպանությունը մեր բոլորիս պարտքն է, ով է ասել, որ միայն տղամարդը կարող է հայրենիքը պաշտպանել»,- ասաց քաղաքացիներից մեկը:  

Հարցվածքներից մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ շատ կարևոր է, որ կինը իմանա զենքի հետ վարվելու կանոնները և հարկ եղած ժամանակ կարողանա կիրառել. «Ճիշտ որոշում  է, պետք է պատրաստ լինենք, որ ամեն պահի կարող է թշնամին հարձակվել, կապ չունի, որ կինը տանը նստած է լինելու, մեկ ա պետք է իմանա էդ զենքը ոնց բռնի, այս պահին չեմ գնա ծառայության, բայց ոչ թե նրա համար, որ դառնա պարտադիր նոր գնամ, այլ ուղղակի ժամանակի հետ կապված»,- եզրափակեց նա:

«Ես կասեի թեկուզ մի տարով, եթե այս տարիքում չլինեի սիրով կգնայի»,- մեծ ոգևորությամբ նշեց մեկ այլ քաղաքացի: 

Սակայն մեր հարցաված կանանց մեջ կային քաղաքացիներ, որոնք դեմ էին կանանց ծառայությանը. «Տղաների գլուխը կերան, անցնում են կանանց, դա նորալ չի, եթե ուզում ես պետություն պահել, պարտադիր չի, որ ծննդաբերող կանանց տանես գցես սահման»:

Մեկ այլ հարցվող ասաց. «Ոչ մարդավայել եմ վերաբերվում, 18 տարեկան տղա ունեմ, մի վայրկյան չեմ ուզում ծառայի այս բանակում»: 

Հարցված իգական սեռի ներկայացուցիչներից մեկն էլ նշեց, որ կամավորը կանանց ընտրությունն է, բայց պարտադիրին դեմ է. «Բնականաբար դեմ եմ, զինվորներին վերջացրին, անցնում են կանանց, եթե ցանկացողներ կլինեն, որ գնան իրենց կամքն է, բայց որ պարտադիր դարձնեն՝ դեմ եմ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+