Հանրապետության տարածքում ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հարավարևելյան է՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ն սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ապրիլի 29-ին կդիտվի ամպամածություն, երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ։ Ցերեկն սպասվում է +20-ից +22 աստիճան տաքություն։
Արցախում կդիտվի ամպամածություն, հնարավոր է ամպրոպ, օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +24-ից +29; գիշերը՝ +13-ից +15:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







