Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:44

Կարելի է ճանաչել ամբողջականությունը, եթե Արցախը չի մտնում Ադրբեջանի մեջ. քաղաքացիները՝ Փաշինյանի հայտարարության մասին

Կարելի է ճանաչել ամբողջականությունը, եթե Արցախը չի մտնում Ադրբեջանի մեջ. քաղաքացիները՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ապրիլի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, բայց Բաքուն չի ընդունում հայկական կողմի այս փաստաթղթի նախագիծը:

Armenia Today-ը քաղաքացիներին խնդրել է գնահատել Փաշինյանի հայտարարությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու և այդ պայմաններով Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին:

Հարցված քաղաքացիների մեծամասնությունը այդ հայտարարությունը բացասական է գնահատում և պնդում, որ համերաշխությունը, խաղաղությունը հեշտ չեն տրվում և Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Կարելի է ճանաչել ամբողջականությունը, եթե Արցախը չի մտնում Ադրբեջանի մեջ: Արցախը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմի մեջ: Ես Արցախից եմ, իմ ծնողներն արցախցի են, ես վստահ եմ, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Մել այլ քաղաքացի ընդգծեց, որ Ադրբեջանի հետ չենք կարող բարեկամություն անել. «Ադրբեջանի հետ չպետք է բարեկամություն անենք, նա մեր թշնամին է և վերջ, բանակցելով իրավիճակ չենք փոխի, պետք է պայքարենք: Պետք է իմանանք, որ ուղղությամբ գնանք և գտնենք մեր իսկական բարեկամին»: 

«Այն ազգը, այն պետությունը, որը սպանում է մեր որդիներին, չի կարող մեր հետ համերաշխության դաշինք կնքել, խաղաղության պայմանագիր հնարավոր է, եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, եթե Ադրբեջանը վերադառնա իր տարածք, եթե Արցախը վերջապես ստանա անկախություն»,- նկատեց հարցվածներից մեկ այլ քաղաքացի:

Քաղաքացիներից մեկն էլ կողմ էր այդ պայմանագրի կնքմանը, եթե անգամ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. «Ճիշտ եմ համարում, ինչքան կարելի է թշնամանքը շարունակել, իրար չհասկանալ, պետք է ի վերջո հաշտություն ձեռք բերել: Տարիներ շարունակ Ադրբեջանում ապրել են արցախցիներ հաշտ-համերաշխ իրար հետ, մենք էլ այստեղ ենք թուրքերի հետ հաշտ ապրել, հերիք է անընդհատ փնովեն»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+