Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

Մեր անվտանգային համակարգը միայն Հայաստանը չէ, նաև Արցախն է․ Անդրանիկ Քոչարյան

Մեր անվտանգային համակարգը միայն Հայաստանը չէ, նաև Արցախն է․ Անդրանիկ Քոչարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգային համակարգը ոչ միայն Հայաստանը, այլ նաև Արցախն է։

Բաքվի կողմից անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստին ու հայկական կողմի անելիքներին՝ նա նշել է․ «Անցակետ տեղադրելը գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործնկերոջ պատասխանատվության գոտում։ 2020-ի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները պետք է կատարի»։

Դիտարկմանը՝ այս պարագայում ինչ պետք է անի Հայաստանը, նա արձագանքել է․ «Դուք Հայաստանի գործողությունների ամբողջ ծավալն այս ճեպազրույցի ժամանակ չեք կարող ստանալ»։

Ինչ վերաբերում է Արցախի շրջափակմանը՝ նա նշել է, որ բլոկադաները նաև երկար են տևում․  «Երբ դիմադրում ես, հաղթում ես»։

Խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև

Խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկների վերաբերյալ կողմերի միջև առկա գործընթացից՝ նա նշել է, որ նամակագրությունը ընթացքի մեջ է։

«Ճոճանակի պես շարժվում է աջ, ձախ։ Ինչ կետի կգա, կախված է նրանից, թե մենք մեր երկրի ներսում որքան ամուր ենք կանգնած։ Մեր անվտանգային համակարգը միայն Հայաստանը չէ, նաև Արցախն է»,- ընդգծել է պատգամավորը։

Սահմանային անվտանգություն

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ թշնամին կրակում է նաև Գեղարքունիքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհ ունենք, Քոչարյանը նշել է․ «Մենք էլ ենք կրակում։ Այն, ինչ որ մերն է, մերն է։ Առաջ, պատերազմից հետո, իրենք կրակում էին՝ մենք չէինք կրակում, իրենք գալիս էին՝ մենք լքում էինք տեղերը, բայց եթե իրենք կրակում են, մենք էլ ենք կրակում, եթե առաջ ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չէ։ Եկեք կառուցողական լինենք մեր բանակի շուրջ»։

Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը:

Արցախի տեղեկատվական շտաբն ապրիլի 23-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը փակել է Հայաստանի և Արցախի սահմանին՝ Լաչինի միջանցքում, ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Հակարի կամուրջը: Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարել էր Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+