Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:04

«Հնարավոր նոր ողբերգության շեմին». Սամվել Կարապետյանը հայությանը համախմբման կոչ է արել

«Հնարավոր նոր ողբերգության շեմին». Սամվել Կարապետյանը հայությանը համախմբման կոչ է արել

«Տաշիր» ընկերությունների խմբի և հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ արցախահայությունը տեռորի է ենթարկվում Ադրբեջանի կողմից և նոր ողբերգությունը կանխելու համար շտապ անհրաժեշտ է միավորել բոլոր ջանքերը ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս:

«Սարսափելի խորհրդանշական է, որ հենց այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք կրկին կանգնած ենք հնարավոր նոր ողբերգության շեմին։ Ավելի քան երեք ամիս արցախահայությունը շրջափակված է և ենթարկվում է համակարգված ահաբեկչության Ադրբեջանի կողմից, որը բացահայտորեն խախտում է բոլոր պայմանավորվածություններն ու կարմիր գծերը՝ վտանգի ենթարկելով տարածաշրջանի 120 000 խաղաղ բնակիչների կյանքը: Ողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը վարում է հայ ժողովրդին կեղեքելու և էթնիկ ատելության քաղաքականություն», — ասված է Կարապետյանի հայտարարության մեջ՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

Նա ընդգծել է, որ որպես Հայաստանի քաղաքացի շարունակելու է լինել իր ժողովրդի կողքին և շարունակելու է գործադրել բոլոր ուժերը երկրի կայուն և անվտանգ ապագան ապահովելու համար: «Նախ, մենք ինքներս պետք է սթափ գնահատենք, թե այս տարիների ընթացքում ինչն է սխալ արվել, ինչը մեր երկիրն այսօր հասցրել է էքզիստենցիալ ճգնաժամի վիճակի։ Գիտակցեք և հաշվի առեք ձեր սխալները, այլ ոչ թե գնացեք մեղադրանքների և քննադատության ճանապարհով: Մենք առաջին հերթին ինքներս ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ այսօր տեղի է ունենում մեր հայրենիքի սահմաններում», — ասել է նա։

Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր միակ նպատակը բարգավաճ Հայաստանն է, իսկ դա հնարավոր չէ առանց համընդհանուր համախմբման: «Այսօրվա պառակտչական հռետորաբանությունը կարող է ճակատագրական լինել մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Այդ իսկ պատճառով հենց հիմա կարևոր է միավորել բոլոր ջանքերը մեր երկրի պատմության մեջ նոր սև էջերի ի հայտ գալը կանխելու համար», — ընդգծել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+