Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:14

Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 12:4 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացող հայազգի ըմբիշ Էրիկ Առուշանյանի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:  

Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափկչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին: Քառորդ եզրափակչում արդեն Թևանյանը 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ:

Եզրափակչի ուղեգիր նվաճելուն մոտ էր նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը: ԵԱ-ի ½ եզրափակչում Ավագյանը գոտեմարտել է Հունաստանի ներկայացուցչի հետ և 10-12 հաշվով ցավալի պարտություն է կրել:  Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով հաղթանակի է հասել բուլղարացի Միխայիլ Գեորգևի նկատմամբ, քառորդ եզրափակչում արդեն Ավագյանը 5:1 հաշվով առավելության է հասել Ռումինիան ներկայացնող Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ: Այսպիսով, Ավագյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար:

Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 5:8 հաշվով զիջել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 1:2 հաշվով պարտվել է մոլդովացի ըմբիշին, իսկ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում 0:8 հաշվով զիջել է գերմանացի Էրիկ Սվեն Թայլեին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+