Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:08

Ո՞ւր կարելի է հաճախել Երևանում առաջիկա հանգստյան օրերին. Armenia Today-ի խմբագրակազմի ընտրությունը

Ո՞ւր կարելի է հաճախել Երևանում առաջիկա հանգստյան օրերին. Armenia Today-ի խմբագրակազմի ընտրությունը

Armenia Today-ի խմբագրակազմը հավաքել է ամենահետաքրքիր մշակութային իրադարձությունները, որոնք տեղի կունենան Երևանում այս հանգստյան օրերին՝ ապրիլի 14-16-ը: Ընտրեք այն, ինչ Ձեզ դուր է գալիս և միացեք մեզ:

  1. Cinema house-ում (Վարդանանց 18) նախատեսվում է երաժշտական երեկո՝ կիթառով և ջութակով։ Երաժշտական դուետի անդամները՝ Անին և Հրանուշը, կիթառով և ջութակով կկատարեն մեր սիրելի հայկական, ուկրաինական և անգլիական դասական և ժամանակակից երգերը: Համերգը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 20:00-ին: Տոմսերի արժեքը 3000-ից 6000 դրամ:

2. Հայաստանի պետական ջազ նվագախումբը Ջազի միջազգային օրվան ընդառաջ կներկայացնի իր նոր ջազ Breeze ծրագիրը: Համերգը տեղի կունենա Ճարտարապետների միությունում (Բաղրամյան 17) ապրիլի 14-ին, ժամը 20:00-ին: Տոմսերը դեռ կարելի է ձեռք բերել 5000 դրամով:

  1. «ArtաՍահման» արվեստանոցում (Րաֆֆու 69/2) տեղի կունենա «Գիծ» նախագծի պերֆոմանսը, ցուցահանդեսը և համերգը։ Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը՝ Նկարիչների աբստրակտ գեղանկարչության (Հայկ Գրիգորյան & Քնարիկ Ներսիսյան) պերֆոմանսով և Dialog Music Project խմբի կենդանի կատարմամբ: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ սկսած 3000 դրամից (մեկ անձի համար նախատեսված ստանդարտ տոմսի համար) մինչև 5000 դրամ (երկու անձի համար նախատեսված VIP  տոմսի համար):

  1. Move2Armenia-ի սվոփ-երեկույթը տեղի կունենա Letters & Numbers (Թումանյան 35) բակում այս շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին, ժամը 13:00-19:00: Այստեղ բոլորը կարող են բերել իրենց ավելորդ իրերը (հագուստ, աքսեսուարներ, ինտերիերի իրեր և այլն)՝ ազատելով իրենց զգեստապահարանը։ Կլինեն ստեղծագործական սեմինարներ, դասախոսություններ, սուրճ և սնունդ: Մուտքն ազատ է:

  1. Թվով արդեն երրորդ KetMarket-ն իր դռները կբացի այս կիրակի՝ ապրիլի 16-ին, ժամը 12:00-ից 20:00-ն: Ներսում ամեն ինչ ինչպես միշտ նույնն է. ամենաթեժ տեղական ապրանքանիշերը, համեղ սնունդ և խմիչքներ: Այս անգամ շուկան կտեղակայվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում (Իսահակյան 1): Մուտքն ազատ է:

  1. Տիկնիկային թատրոնում (Սսյաթ-Նովա 4) կցուցադրվի Դովլաթովի պատմությունների հիման վրա բեմադրություն, որում բացարձակապես ցանկացած հանդիսատես կարող է դառնալ «Ճամպրուկի» կերպարը։ Ներկայացումը կմեկնարկի ապրիլի 16-ին, ժամը 20:00-ին: Տոմսերի արժեքը՝ 8000-12000 դրամ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+