Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:44

Առաջարկում են 1200-1500 դոլար. Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել

Առաջարկում են 1200-1500 դոլար. Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 14-ին, բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են, որ իրենց գույքն օտարվի համապատասխան գներով: Ըստ բնակիչների՝ նախկինում տներն օտարվել են մեկ քառակուսի մետրի դիմաց 580-600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, սակայն հիմա տան գները շեշտակի աճել են և այն մարդկանց, որոնք դեռ չեն հեռացել տներից, առաջարկում են 1 200-1 500 դոլար:

«Հիմա կոնկրետ մեր թաղամասում շենք են սարքում, որտեղ մեկ քառակուսի մետրը 5,5-7 հազար դոլար է արժենալու: Մենք էլ 2008թ.-ից պայմանագիր ենք կնքել, որ մեզ պետք է այդտեղ տուն հատկացնեն: Հիմա շենքը սարքել են, մեզ ասում են՝ դուք տեղ չունեք»,- ասում են բնակիչները: 

Նրանք պարզաբանում են, որ ըստ իրենց պայմանագրրերի՝ իրավունք չեն ունեցել կառուցապատողին փոխել: Երրորդ անձի ի հայտ գալու դեպքում կողմերը պետք է գրավոր համաձայնություն տան, որը իրենք չեն արել: 

«Մարտի 23-ին դիմում ենք ներկայացրել փոխվարչապետի օգնականին, որպեսզի 10 օրում պատասխանեն, բայց հիմա ասում են, որ դեռ պատրաստ չէ: Ուզում ենք վարչապետը մեզ ընդունի, լսի մեր խնդիրների մասին, որ տեսնենք՝ ինքը տեղյա՞կ է այս խախտումների մասին, թե՞ ոչ»,- ասաց Ֆիրդուսի բնակիչներից մեկը:

Կառավարության ներկայացուցիչը զրուցեց հավաքված քաղաքացիներին և պայմանավորվեցին հաջորդ շաբաթ պատասխանել:

Նշենք, որ 2015 թվականին կառավարությունը գերակա հանրային շահ է ճանաչել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տուն և պահեստներ։ Բնակիչների մի մասը փոխհատուցում է ստացել, իսկ որոշ բնակիչներ դեռ չեն համաձայնվում առաջարկվող գների հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+