Երևանում այսօր, ապրիլի 7-8-ը, 10-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր, ապրիլի 7-8-ը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ, իսկ ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







