Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:49

Բաքուն նշել է Երևանի հետ խաղաղության հասնելու պայմանը

Բաքուն նշել է Երևանի հետ խաղաղության հասնելու պայմանը

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ վերջ դրվեց պատերազմին, Ադրբեջանը «առաջ է տանում խաղաղության օրակարգը, սակայն Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ»:

«Ադրբեջանը հավատում է, որ հարաբերությունների կարգավորման համար այլընտրանք չկա, և դա պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ազատագրված տարածքների վերականգնմանը, կառուցում է «խելացի» քաղաքներ, վերակառուցում ավերված քաղաքները։ Մենք բարձր ենք գնահատում իսրայելական ընկերությունների շահագրգռվածությունն այդ գործընթացում», — ասել է Բայրամովը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Իսրայելին այն բանի համար, որ այդ երկիրը հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ընթացքում «աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»:

Բայրամովը մարտի 28-ին այցով ժամանել է Իսրայել: Թել Ավիվում նա կմասնակցի Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման արարողությանը, որն առաջինն է ադրբեջանա – իսրայելական հարաբերությունների պատմության մեջ: Ադրբեջանն այդպիսով դարձավ առաջին շիա երկիրը, որը հայտարարեց Իսրայելում դեսպանատուն բացելու մասին:

Հայաստանն ու Ադրբեջանը պարբերաբար փոխանակվում են երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկներով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 8-ին Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ադրբեջանական կողմը վերջերս Հայաստանին է փոխանցել իր հերթական առաջարկները, որոնք հիմնված են «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»։ «Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկեցինք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ, գործընթացն ընթանում է», — հայտարարել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+