Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 8-րդ խաղափուլը: Այս մասին հայտնել է Շախմատի ֆեդերացիան։
Աննա Սարգսյանը հաղթել է Իրինա Բուլմագային և 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում: Իսկ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 5.5 միավոր:
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մարտի 17-ին մեկնարկել է Եվրոպայի կանանց առաջնությունը: Այն կավարտվի մարտի 30-ին: Մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանը առաջնությունում ներկայացված է 6 շախմատիստով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







