Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել հարգել երկրում սահմանադրական իրավունքները։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել հարգել երկրում սահմանադրական իրավունքները:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ պատասխանելով Ֆրանսիայում բողոքի ակցիաների մասին Տեղական լրատվամիջոցների հարցին:
«Մենք դատապարտում ենք նախագահ Էմանուել Մակրոնի որոշումների դեմ բողոքողների նկատմամբ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ուժի չափից ավելի և անհամաչափ կիրառումը, իսկ որոշ դեպքերում նաև ցուցարարների նկատմամբ անմարդկային պահվածքը: Կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել այնպիսի սահմանադրական իրավունքները, ինչպիսիք են երկրում մտքի և հավաքների ազատությունը, խաղաղ բողոքի իրավունքը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 170 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ 72 — ը՝ Փարիզում: Մոտ 150 ոստիկան վիրավորվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







