Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընթանում է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը խաղի հաշիվը հավասար է։ Խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Թուրքիայի հավաքականի պաշտպան Օզան Քաբակը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը:
Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հանդիպումը ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի առաջին հանդիպումն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







