Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:27

Երեք ինքնաթիռ եք ձեռք բերել, որ այդպես էլ ոչ մի օգուտ չտվեց, մի քանի տասնյակ իրենց արժեքը կորցրած «ՕՍԱ-ԱԿԱ»-եր. Սարգսյանը՝ Փաշինյանին

Երեք ինքնաթիռ եք ձեռք բերել, որ այդպես էլ ոչ մի օգուտ չտվեց, մի քանի տասնյակ իրենց արժեքը կորցրած «ՕՍԱ-ԱԿԱ»-եր. Սարգսյանը՝ Փաշինյանին

Մեր կառավարման ժամանակահատվածում մենք մարտական պատրաստակամության վրա ավելի շատ զինամթերք են օգտագործել, քան իրենց ձեռք են բերել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այդ ժամանակաշրջանում մենք ունեինք S300 դիվիզիոն, ունեինք մեծ հեռահարության հրթիռներ, ձեռք էինք բերել հարյուրից ավելի ծանր զրահատեխնիկա, մեծ տրամաչափի զինամթերքներ, հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել, չեմ խոսում «Իսկանդերի» և այլ հզոր զենքերի մասին, իսկ իրանք ի՞նչ են ձեռք բերել»,-հայտարարեց Սարգսյանը։

Ըստ նրա՝ կարևոր չէ, թե որքան զինամթերք է ձեռք բերվել, էականը դրանց արդյունավետությունն է։

«Իրենք երեք ինքնաթիռ են ձեռք բերել, որ այդպես էլ ոչ մի օգուտ չտվեց, մի քանի տասնյակ իրենց արժեքը կորցրած «ՕՍԱ-ԱԿԱ»-եր։ Գուցե տարեկան կտրվածքով ավելի շատ գումար են հատկացվել, բայց արդյո՞ք դրանք նպատակային են օգտագործվել, թե՞ մսխվել են»,-նշեց Սարգսյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ռազմական օգնություն չի ստացել 2018 թվականից, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը գործի է դրել այն ժամանակ եղած անձնակազմի միայն 50 տոկոսը: Փաշինյանն ընդգծել է, որ 2018-2020 թվականներին Հայաստանն ավելի շատ զինամթերք է ձեռք բերել, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+