Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:40

«Մասշտաբային խնդիրներ» են առաջ եկել. Զախարովան՝ Երևանի և Բաքվի բանակցություններում Արևմուտքի մասնակցության մասին

«Մասշտաբային խնդիրներ» են առաջ եկել. Զախարովան՝ Երևանի և Բաքվի բանակցություններում Արևմուտքի մասնակցության մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Երևանի և Բաքվի միջև բանակցություններում Արևմուտքի մասնակցության մասին, հայտարարել է, որ դրա ի հայտ գալուց հետո «մասշտաբային խնդիրներ» են առաջ եկել:

«Բանակցային գործընթացում Արևմուտքի ներգրավմամբ մեծածավալ խնդիրներ ի հայտ եկան։ Խաղաղության և աջակցության ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում մենք Արևմուտքի հայտարարությունների մասով լրիվ հակառակ իրավիճակն ենք տեսնում»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, թե Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել, Զախարովան չի մեկնաբանել:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվայի մոտ անհանգստություն է առաջացնում թշնամական հռետորաբանության աճը և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացումը: Նա շեշտել է նաև կողմերի՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման վերաբերյալ փոխզիջումներ գտնելու պատրաստակամության բացակայության մասին:

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղ գործընթացին այլընտրանք չկա և այդ հարցում վերահաստատում մեր դիրքորոշումը։ Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների մակարդակում»,-նշել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքում սահմանային անցակետ դնելու վերաբերյալ ադրբեջանական կողմի մտադրությանը, նշել էր, որ միջանցքի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են և բոլոր պայմանավորվածությունները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ըստ որի՝ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հսկողության տակ, իսկ Ադրբեջանը շարունակում է ապահովել բեռների, մարդկանց անխափան երթևեկությունը։

Հավելենք նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ կա խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Բաքվի հետ բանակցությունների շրջանակներում չկարգավորված հարցերի լուծման կոնկրետ քայլերի կոչ էր արել: Պետքարտուղարը նաև զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Նա կոչ է արել լուծումներ գտնել չլուծված հարցերի համար և ընդգծել, որ ռազմական լուծում գոյություն չունի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+