Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնել է Արցախէներգոն:
Ընկերությունը խնդրել է խստիվ հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին:
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի փակման օրից պարբերաբար գազանջատումներ են լինում, իսկ հունվարից անջատվել է նաև էներգասնուցումը: Նախորդ գազանջատումը տեղի էր ունեցել մարտի 10-ին: Սա գազի անջատման 10-րդ դրվագն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







