Երևանում այսօր, մարտի 24-ին, 25-ին հնարավոր է կարճատև անձրև, իսկ մարտի 22-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, մարտի 21-25-ն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







