Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:57

Իրանի և Սաուդյան Արաբիայի «հաշտեցումը» լուրջ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում. ԶԼՄ

Իրանի և Սաուդյան Արաբիայի «հաշտեցումը» լուրջ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում. ԶԼՄ

Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը շոկ է առաջացրել Մերձավոր Արևելքում և խորհրդանշական հարված հասցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, գրում է Associated Press-ը (AP):

Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Թեհրանն ու Էր Ռիադը պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել դեսպանատները առավելագույնը երկու ամսվա ընթացքում:

Գործակալությունը նշում է, որ, փորձագետների գնահատմամբ, Էր Ռիադի և Թեհրանի միջև գործարքը ստվեր գցեց Իսրայելի վարչապետի հավակնությունների վրա՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնության հասնելու հարցում: Ավելի վաղ 2020 թվականին ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու ավելի լայն ձգտման մաս էին կազմում:

Ինչպես գրում է AP-ն, Իրանի հետ կապի մեջ մտնելու Սաուդյան Արաբիայի որոշումը Իսրայելին մեծ մասամբ միայնակ է թողել, այն դեպքում, երբ նա փորձում է հասնել Իրանի դիվանագիտական մեկուսացմանը և սպառնում է միակողմանի ռազմական հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին: Գործակալությունը հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՄԷ-ն նույնպես վերսկսել է պաշտոնական հարաբերություններն Իրանի հետ:

«Սա հարված է վերջին տարիներին տարածաշրջանում հակաիրանական դաշինք ձևավորելու Իսրայելի ջանքերին: Եթե Մերձավոր Արևելքը դիտարկենք որպես զրոյական գումարով խաղ, ինչպես դա անում են Իսրայելն ու Իրանը, Իրանի դիվանագիտական հաղթանակը շատ վատ նորություն է Իսրայելի համար», — գործակալությանն ասել է Իսրայելի ազգային անվտանգության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Յոել Գուզանսկին:

Միևնույն ժամանակ փորձագետները կասկածներ են հայտնել, որ Թեհրանի և Էր Ռիադի միջև «լիցքաթափումը» կվնասի Իսրայելին, գրում է գործակալությունը: Ըստ Գուզանսկու, Սաուդյան Արաբիան և Իրանը կմնան տարածաշրջանային մրցակիցներ, նույնիսկ եթե նրանք դեսպանատներ բացեն միմյանց մայրաքաղաքներում: Եվ ինչպես ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան կարող էր խորացնել հարաբերություններն Իսրայելի հետ՝ նույնիսկ պահպանելով հարաբերություններն Իրանի հետ, գրում է գործակալությունը:

Reuters գործակալությունը նաև թվարկել է  տարածաշրջանային հակամարտությունները, որոնց վրա կարող է ազդել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնագիրը: Դրանց թվում նա, մասնավորապես, նշել է ճգնաժամերը Եմենում, Սիրիայում և Լիբանանում:

Գործակալության գնահատմամբ՝ Եմենում Էր Ռիադի և Թեհրանի միջև կապերի վերականգնումը կարող է նպաստել Սաուդյան Արաբիայի և շիական «Անսար Ալլահ» արժման Եմենի հուսի ապստամբների միջև համաձայնության ձեռքբերմանը: Ինչպես նշում է Reuters-ը, 2015 թվականից շարունակվող պատերազմը Իրանի կողմից աջակցվող հուսիթների և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի միջև փակուղում է գտնվում: Էր Ռիադը և հուսիթները անցյալ տարի վերսկսել են ուղիղ բանակցությունները Օմանի աջակցությամբ՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ զինադադարի ձեռքբերումից հետո:

Սիրիայում Իրանը 2011 թվականից աջակցում էր երկրի նախագահ Բաշար Ասադին, Մինչդեռ Սաուդյան Արաբիան աջակցում էր խմբավորումներին, որոնք փորձում էին տապալել Ասադին:

«Բայց քանի որ Իրանի աջակցությունն օգնել է Ասադին փոխել իրավիճակը, Սաուդյան Արաբիայի աջակցությունը զինված և քաղաքական ընդդիմությանը թուլացել է: Սաուդա-իրանական գործարքը կնքվել է այն ժամանակ, երբ Ասադի արաբական մեկուսացումը թուլանում է: Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ ավելի ակտիվ համագործակցությունը կարող է հանգեցնել Սիրիայի վերադարձին Արաբական պետությունների Լիգա», — գրում է գործակալությունը:

Նշվում է նաև, որ Սիրիայի ԱԳՆ-ն ողջունել է գործարքը որպես «կարևոր քայլ», որը կարող էր ամրապնդել տարածաշրջանային կայունությունը:

Լիբանանում քաղաքական համակարգը երկար տարիներ պառակտվել է «Հըզբոլլահ» խմբավորման գլխավորած իրանամետ դաշինքի և պրոսաուդական կոալիցիայի միջև, գրում է պարբերականը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+