Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:20

Հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը. Փաշինյան

Հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը. Փաշինյան

Ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը։ Այս մասին կառավարության մարտի 9-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում նոր դիվերսիա և իրավիճակի սրացում սկսելու առումով մի քանի նպատակ են հետապնդում։ Նախ նրանք ցանկություն ունեն վիժեցնել Ստեփականերտի հետ բանակցությունները և հետագա նոր սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է։

«Երեկ ԼՂ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցությունը Ադրբեջանի հետ և սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Կարծում եմ՝ պետք է հուսալի մեխանիզմ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա և սա միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ»,- ասաց վարչապետը։

Սադրանքի հաջորդ նպատակն, ըստ Փաշինյանի, այն է, որ Ադրբեջանն ուզում է կեղծ ապացույցներ ստեղծել, թե Հայաստանից դեպի Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում։

«Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ այն միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Հայաստանին մեղադրում է ականապատում իրականացնելու մեջ»,- շեշտեց Փաշինյանը։

Նա նշեց, որ երեք ոստիկանները, որոնք զոհ գնացին Ադրբեջանի ահաբեկչական ակտին մարտի 5-ին, ծնվել մեծացել են Արցախում, այնտեղ ընտանիքներ կազմել ու երեխաներ ունեցել, մինչդեռ Մյունխենում Ալիևը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են Ղարաբաղի հայության հետ քննարկել նրանց իրավունքների հարցը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+