Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:25

Թուրքիան աջակցել է Սիրիայի հարցով աշխատանքային հանդիպում անցկացնելու ՌԴ նախաձեռնությանը

Թուրքիան աջակցել է Սիրիայի հարցով աշխատանքային հանդիպում անցկացնելու ՌԴ նախաձեռնությանը

Թուրքիան աջակցել է ռուսական կողմի նախաձեռնությունը Սիրիայի հարցով աշխատանքային հանդիպման վերաբերյալ, որը նախատեսված է հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում։ Այս մասինԱնկարայում իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Անադոլու գործակալությունը։

Նրա խոսքով՝ Սիրիայի հարցի շուրջ քառակողմ քննարկումներ են ծրագրվում Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Բաշար ալ-Ասադի վարչակարգի և Իրանի մասնակցությամբ։ Թուրքիան ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով, ասել է թուրք նախարարը։

Նա նշել է, որ Մոսկվայում կայանալիք հանդիպման մասնակիցները ճանապարհ են հարթելու ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման համար։

Անդրադառնալով բուն Սիրիայում տիրող իրավիճակին՝ Չավուշօղլուն նշել է, որ ՄԱԿ-ը շարունակում է մարդասիրական օգնության անխափան մատակարարումն այս երկիր։

«Փետրվարյան երկրաշարժերի հետևանքների ֆոնին Թուրքիան բացեց իր օդային տարածքը Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռների համար։ Մենք նաև օգնություն ենք ցուցաբերում Թուրքիայի ցամաքային սահմանով մարդասիրական օգնության մատակարարման հարցում։ 475 բեռնատար մարդասիրական օգնությամբ թուրք-սիրիական սահմանով արդեն անցել է աղետի գոտի»,- ասել է նախարարը։

Չավուշօղլուն վստահեցրել է, որ Թուրքիան անտարբեր չի մնում Սիրիայի ժողովրդի խնդիրների նկատմամբ, և այդպես էլ շարունակվելու է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+