ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հ.Բ.-ի (Հայկազ Բաղմանյան-խմբ․) նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել, որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, ուր ներկայացրել են քրեական հետապնդման հիմքերը։
Նշվում է, որ Հ.Բ.-ն, 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, ապա՝ 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2017, 2018, 2019 և 2020 հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները:
Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին։ Այն է՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը, որը հանգեցրել է գույքի և առանձնապես խոշոր չափերով եկամուտների չհայտարարագրմանը)։
Գործի մանրամասները՝ Դատախազության կայքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







