Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:00

Խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին դեռ որևէ պատասխան չենք ստացել. Նիկոլ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին դեռ որևէ պատասխան չենք ստացել. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական կողմին է փոխանցվել խաղաղության պայմանագրի մեր տարբերակը, բայց արձագանք որպես այդպիսին դեռ չունենք։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արձագանքը, հավանաբար, որոշ ժամանակ հետո կլինի։ 

«Ուզում եմ արձանագրել, որ այս ընթացքում եղել է «խաղաղության» պայմանագրի երեք շրջափուլ, այսինքն՝ նրանք են արձագանք տվել, մենք ենք արձագանքել և այդպես շարունակ։ Այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք»,-հայտարարեց նա։

Նա հայտնեց, որ անկախ առերես հանդիպումներից այդ աշխատանքները նաև իրականացվում են փաստաթղթային ուղղությամբ։ «Այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում։ Վերջերս, օրինակ, ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների գործունեության կանոնակարգի նախագիծ, իսկ այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում՝ կոմունիկացիաների բացման կամ սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ բոլոր առաջարկները մնում են ուժի մեջ», — հայտարարեց կառավարության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը օրեր առաջ հայտարարել էր, որ հայկական կողմն աշխատում է խաղաղության պայմանագրի հստակ լինելու ուղղությամբ: «Գիտեք, որ մենք կողմ ենք, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով մեր առնվազն երեք տարվա փորձը: Եվ նաև հնարավորինս ամեն ինչում՝ հստակություն: Հայկական կողմի մոտեցումը սա է և այդ ուղղությամբ ենք աշխատում»,- ասել էր նա ԱԺ-ում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+