Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է ոսկե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ինչպես հայտնում է աղբյուրը, եզրափակչում Թևանյանը 8։2 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Ջոզեֆ Մակքենի նկատմամբ։ Մինչ եզրափակիչ գոտեմարտը Թևանյանը հաղթել էր Վրաստանի, Եգիպտոսի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։
61 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Նրան 1 րոպեից էլ քիչ ժամանակ է պահանջվել իրանցի Աբդուրախմոնոյին պարտության մատնելու համար (10-0)։
Հայաստանի 6 ներկայացուցիչներից Մանվել Խնձրցյանն ու Արման Ավագյանը պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Արման Անդրեասյանն ու Հրայր Ալիխանյանը դուրս են մնաել մեդալների համար պայքարից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







