Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:44

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելը

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ էր բանակցել «Ղարաբաղի հայ բնակչության» հետ: Սակայն, ինչպես նա ասել է, «մարդը (Ռուբեն Վարդանյանը), ով Ղարաբաղ է եկել դրսից կամ ուղարկվել է ինչ-որ մեկի խաղերը խաղալով, չի կարող մեզ համար բանակցային կողմ լինել»։

Նրա խոսքով՝ «այն մարդիկ, ովքեր կանգնած էին նրա թիկունքում, հասկացան, որ «Վարդանյան նախագիծը» չի աշխատելու»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին հրամանագիր է ստորագրել Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին, որին նա նշանակվել էր 2022 թվականի նոյեմբերի 4-ին։ Պետնախարարի պաշտոնը նախագահն առաջարկել է գլխավոր դատախազ Ներսիսյանին։

Վարդանյանը կառավարության նիստում, որի ժամանակ նախագահը հայտնել է իր հրաժարականի մասին, հայտարարել է, որ չի լքի Արցախը։ «Գիտեմ, որ Արցախում գտնվելու հետ կապված ճնշումներ կան, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ հեռանա, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի և շարունակելու եմ զբաղվել այն գործունեությամբ, որն իրականացրել եմ մինչ օրս», — ասաց Վարդանյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+