Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:19

Միրզոյանը ողջունել են Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը

Միրզոյանը ողջունել են Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել են Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը:

«Մենք ողջունում ենք միջազգային դատարանի այսօրվա որոշումն այն մասին, որ Ադրբեջանը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի շրջափակումը դադարեցնելու և Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Ուրախ ենք նաև, որ ճշմարտությունը հաղթանակեց, քանի որ դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը», — Twitter-ում գրել է Միրզոյանը։

ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել, որով ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումները։ 

Ըստ ԱԳՆ-ի՝ հիշյալ որոշմամբ դատարանը փաստել է, որ առկա է կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

«Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին, մինչ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի շարունակվում է։ Կոչ ենք անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը»,- նշվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Արցախի պետնախարար ռուբեն Վարդանյանն էլ շնորհակալություն է հայտնել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեծ աշխատանք են կատարել արցախահայության արդարացի պահանջը լայնորեն հրապարակելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի Միջազգային դատարանն այսօր՝ փետրվարի 22-ին, ճանաչել է Լաչինի միջանցքի անարգել աշխատանքի համար միջանկյալ միջոցների անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով դա՝ Բաքուն, ընդհուպ մինչև դատական ատյանի վերջնական որոշումը, պետք է, իր պարտավորությունների համաձայն, ներառյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապահովի մարդկանց և տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+