Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:24

Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը ԶՈւ-ի դեմ հարձակումների տրամաբանության մեջ է․ Գեղամ Մանուկյան

Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը ԶՈւ-ի դեմ հարձակումների տրամաբանության մեջ է․ Գեղամ Մանուկյան

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը ԶՈւ-ի դեմ հարձակումների տրամաբանության մեջ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Իշխանությունը պարբերաբար սեփական մեղքերը, սեփական հանցանքները, դավաճանությունները քողարկելու համար փորձում է թիրախավորել հասարակության կողմից հարգված մարդկանց, նախկին, ներկա զինվորականների, տարբեր գործիչների։ Թիրախավորում են անգամ տարբեր երկրների, որ իրենցից վանեն այն բոլոր իրական մեղադրանքները, որոնց համար պատասխան են տալու։ Խոսքը հայրենազրկման, հայրենիքի կորստի, քաղաքական անմեղսունակ կառավարման հետևանքով երկիրն այս վիճակին հասցնելու ամբողջ բեռի մասին է»,- հավելեց Գ․ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Խաչատուրովին քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու համար։ Նույն օրը նրա նկատմամաբ մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով․ այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+