Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:11

Ադրբեջանական հռետորաբանությունը տպավորություն է ստեղծում, որ Բաքուն ռևանշիստական քաղաքականություն է վարում. Փաշինյան

Ադրբեջանական հռետորաբանությունը տպավորություն է ստեղծում, որ Բաքուն ռևանշիստական քաղաքականություն է վարում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի խորհրդաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքն արդեն 70 օր արգելափակված է մնում։ 

Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում այժմ հումանիտար և էներգետիկ ճգնաժամ է՝ շրջափակման և էլեկտրամատակարարման դադարեցման պատճառով: Նա նշել է, որ գազամատակարարումը Ղարաբաղ դադարեցվել է շրջափակման ընթացքում առնվազն 10 անգամ։

«Սա խնդիր է, որը պետք է լուծել։ Մեր դիրքորոշումն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կան շատ հստակ դրույթներ՝ կապված Լաչինի միջանցքի հետ, և ըստ այդ հայտարարության՝ ադրբեջանցի և ռուս խաղաղապահները պարտավոր են ապահովել Լաչինի միջանցքի գործունեությունը, բայց հիմա, ցավոք, մենք բոլորովին այլ իրավիճակ ունենք։ Եվ ես նկատի ունեի նաև Լաչինի միջանցքը՝ ասելով, որ միջազգային ուշադրությունը պետք է սևեռվի այս իրավիճակի վրա, որովհետև մենք մտավախություն ունենք, որ այս իրավիճակի շարունակությունը կարող է հանգեցնել անդառնալի հումանիտար հետևանքների Լեռնային Ղարաբաղի հայերի համար», — ասել է վարչապետը։

Պատասխանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե ««Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն այլևս անվավեր է», Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի մասին ասվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որի տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը: «Մենք ունենք Լեռնային Ղարաբաղը եռակողմ հայտարարությամբ, և մենք ունենք Ադրբեջանի նախագահի ստորագրությունն այդ փաստաթղթի տակ։ Եվ մենք ունենք Լաչինի միջանցք, որը պետք է լինի ազատ գործող և, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանի վերահսկողությունից դուրս», — ասել է Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղից երեխաների հետ տեղի ունեցած միջադեպի մասին, որոնք Լաչինի միջանցքով Ստեփանակերտ էին վերադառնում ադրբեջանական շրջափակման սկսվելուց հետո: «Նրանք կանգնեցվել են և դիմակավորված ադրբեջանցիները ներխուժել են ավտոբուս։ Երեխաները գոռում էին, և սա Լեռնային Ղարաբաղի հայերի վերջին փորձն էր ազատ անցնել Լաչինի միջանցքով», — հայտարարել է Փաշինյանը։

Արձագանքելով Ղարաբաղում «ոչնչացված մզկիթների» մասին Ալիևի խոսքերին՝ Փաշինյանը հայտարարել է, որ խորհրդային տարիներին Ադրբեջանում ոչնչացվել է 1560 մզկիթ, ինչպես նաև եկեղեցիներ ու մզկիթներ ոչնչացվել են խորհրդային տարիներին նաև Հայաստանում։ Փաշինյանն ադրբեջանական պատմվածքն անվանել է«շատ վտանգավոր»։ Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը փորձում է կրոնական ենթատեքստ տալ ամբողջ իրավիճակին։ Նշելով, որ դա «շատ վտանգավոր է», Փաշինյանն ընդգծել է հակամարտությունում կրոնական ենթատեքստի բացակայությունը, ինչպես նաև հիշեցրել է Հայաստանում մահմեդական փոքրամասնության և գործող մզկիթի գոյության մասին:

Վարչապետի խոսքով՝ ադրբեջանական կողմից կապիտուլյացիայի նման «գրեթե վիրավորական ձևակերպումների» օգտագործումը կարող է տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ այժմ վրեժխնդրության քաղաքականություն է վարում: «Գուցե սա պատմական հանդիպում է։ Բայց ինչ նպատակով ենք ուզում օգտագործել այն: Մեր տարածաշրջանում անհանդուրժողականություն, ատելություն, ագրեսիվ հռետորաբանություն հրահրելու համար, թե հակառակը՝ մենք ցանկանում ենք օգտագործել այս հարթակը իրավիճակը բարելավելու համար։ Մենք կարծում ենք, որ այդ հարթակը պետք է օգտագործել կառուցողական նպատակներով», — ասել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով, հայկական կողմի տեսանկյունից լուծումը ժողովրդավարությունն է, թափանցիկությունը, երկխոսությունը, ինչպես նաև հարգանքը տարածաշրջանի բոլոր երկրների նկատմամբ:

Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին, որի աշխատանքը կտևի մինչև փետրվարի 19-ը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+