Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:12

Որոշում կա արագացնել սահմանների վերջնական բացման շուրջ երկխոսության գործընթացը․ Միրզոյան

Որոշում կա արագացնել սահմանների վերջնական բացման շուրջ երկխոսության գործընթացը․ Միրզոյան

Թուրքական կողմի հետ որոշում կա արագացնել սահմանների վերջնական բացման շուրջ երկխոսության գործընթացը։ Այս մասին կառավարության փետրվարի 16-ի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ Թուրքիայում փրկարար ծառայություն իրականացրած ՀՀ ջոկատները վերադառնալու են ցամաքային սահմանով, ինչպես և ուղարկվել էր Թուրքիա հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակը։

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանքներ կիրականացնեն Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ ու մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատեն ավարտին հասցնել 3-րդ երկրների քաղաքացիների և երկու երկրների՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին ժամանել է Անկարա: Այս այցը մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտգործնախարարի երկրորդ այցն էր Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումին, որտեղ նույնպես բանակցություններ է վարել Չավուշօղլուի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+