Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:29

Փաշինյանը հայտնել է Խաղաղության պայմանագրի առաջարկներն ավարտելու և Բաքվին փոխանցելու մասին

Փաշինյանը հայտնել է Խաղաղության պայմանագրի առաջարկներն ավարտելու և Բաքվին փոխանցելու մասին

Հայաստանը Խաղաղության պայմանագրի առաջարկներն այս փուլում ավարտել և փոխանցել է Բաքվին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Այս մասին կառավարության փետրվարի 16-ի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի մեր առաջարկները»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նպատակն է ստանալ փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ են ստորագրել։ 

Նա նշեց, որ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար և հույս ունի, որ երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։

Փաշինյանը չբացառեց նաև պատերազմական գոևրծողությունների վերակերպումը խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության դեպքում։ Ըստ նրա՝ դա աբսուրդ է հնչում, բայց այդպիսի սցենար նույնպես հնարավոր է։

Վարչապետի խոսքով՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, որը կբացառի տևական խաղաղության խաթարման որևէ սցենար։

Վարչպատը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրփաջակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ էր սկսվել, էներգետիկ բլոկադայի հետևանքով ճգնաժամը սրվում է, ծավալվում է նաև բնապահպանական ճգնաժամ, որովհետև ԼՂ բնակչությունը կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ավարտին հասցնել ԼՂ հայությանը էթնիկ զտման քաղաքականությունը։

Ըստ նրա՝ եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում այս պնդմանը, ապա այն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։

«Պատահական չէ, որ «Լեմկինի» միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին երեք ամսում 3 անգամ հայտարարությամբ է հանդես եկել, իսկ վերջին հայտարարության մեջ ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքին»,- ասաց նա։sharethis sharing button

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+