Հայաստանը չունի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը միայն Լաչինի միջանցքի բացման պարագայում մասնակցելու նախապայման։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպում հնարավոր է նաև միջանցքի փակ լինելու պարագայում։
Խանդանյանն ասաց, որ ռուսական կողմը պատրաստում է ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում, սակայն կմասնակցի հայկական կողմն այդ հանդիպմանը, թե ոչ՝ կախված է այդ պահի իրավիճակից։
Հիշեցնենք, որ հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը դեկտեմբերի վերջում։ Ինչպես Armenia Today-ին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






