Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:11

Աննա Վարդապետյանը ներկայացրեց Օհանյանի հարցով երրորդ միջնորդությունը

Աննա Վարդապետյանը ներկայացրեց Օհանյանի հարցով երրորդ միջնորդությունը

ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրն ԱԺ փետրվարի 8-ի նիստում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ըստ նրա՝ Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թ. ապրիլի 14-ից մինչեւ 2016 թ. սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ. ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրն ԱԺ փետրվարի 8-ի նիստում ներկայացնելիս նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը պարզաբանեց, որ մեղադրանքն ամբողջությամբ այն մասին է, թե ինչպես է դեղագործական ընկերությանը պատկանող տարածքները փոխանցվել մասնավոր անձին:

Համապատասխան ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություն ընձեռող դրույթներ պարունակող պայմանագիր, որի հետեւանքով պետությունը զրկվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից:

Հանցավոր խմբի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը եւ հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը` 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամի չափով, իսկ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. վճռով Պաշտպանության նախարարությունը` որպես գրավով չապահովված պարտատեր, 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը չորրորդ տեղում` այդ կերպ զրկվելով համապատասխան ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից:

 
«Հիմք ընդունելով ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ՀՀ ԱԺ դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով` միջնորդում եմ տալ համաձայնություն ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»,- եզրափակելով խոսքը` նշել է Աննա Վարդապետյանը:

Պատգամավորների հարցադրումները վերաբերել են գործին փոխկապակցված անձանց շրջանակին, մեղավորների հայտնաբերմանը, գործին բանկային համակարգի ներգրավվածությանը եւ այլ մանրամասների: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հափշտակված գումարը պետությանը ծառայեցնելու, սոցիալական  խնդիրների լուծմանն ուղղելու կարեւորությանը, որը, սակայն, չի արվել:

Պետությանը պատճառված վնասի չափին վերաբերող հարցին ի պատասխան` Աննա Վարդապետյանը հստակեցրել է, որ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքերի դիմաց վճարվել է 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար:

«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ: ԱԺ քննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է քվեարկության տեղը, ժամը եւ կարգը:

ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի մանրամասները` այստեղ:  

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+