Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:09

Իշխանության որոշ ներկայացուցիչներ սկսել են խոսել Արցախի գնի մասին. պատգամավոր

Իշխանության որոշ ներկայացուցիչներ սկսել են խոսել Արցախի գնի մասին. պատգամավոր

Իշխանական որոշ ներկայացուցիչներ ու իշխանամերձ փորձագետներ սկսել են խոսել Արցախի գնի մասին: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ դրա մասին խոսք պետք է չլիներ, քանի որ հայրենիքը չի վաճառվում, այն անգին է:

«Իշխանության որոշ ներկայացուցիչներ խոսում են Արցախի համար պայքարելու գնի մասին՝ փորձելով մարդկանց ուղեղը թունավորել ազգադավ մի ախտով՝ արժի՞ այդքան վճարել»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ շաբաթներ առաջ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանին առաջարկել են միանալ միութենական պետությանը, սակայն հարցերին, թե ով, երբ ու ինչ պայմաններում է ՀՀ ինքնիշխանությունը սակարկման առարկա դարձրել, չպատասխանեց: Իսկ ՌԴ-ից եկած հարցերին պատասխանեց՝ լսել է:

«Այսպիսով՝ Հայաստանում ոմանք սկսեցին կշռել՝ Արցախ, թե ինքնիշխանություն: Հարց, որը երբեք չի քննարկվել ու օրակարգային չի եղել»,- ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ իշխանական մի փորձագետ էլ հանրայինի եթերում է հակադրել Արցախը Մեղրիին, իբրև թե Արցախի գինը Մեղրին է: Մեկ այլ կարծիք էլ, Խաչատրյանի խոսքով՝ 28 900 քառակուսի մետրը պահելու դեմ Արցախը տալն է, որն ամենակործանարարն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+