Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը կարող է 4-12 տարի ժամկետով բանտ նստել: Այս մասին հայտնում է sports.ru-ն:
Դա տեղի կունենա այն դեպքում, եթե բրազիլացի ֆուտբոլիստին մեղավոր ճանաչեն սեռական ոտնձգության մեջ: Աղբյուրը հիշեցնում է՝ 23-ամյա մի աղջիկ հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին Ալվեշի կողմից սեռական բռնության է ենթարկվել:
Ալվեշը կալանավորվել է՝ առանց գրավի իրավունքի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







