Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:15

Քանի որ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայում, Թուրքիան և Իրանը փորձում են վերադառնալ Կովկաս. փորձագետ

Քանի որ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայում, Թուրքիան և Իրանը փորձում են վերադառնալ Կովկաս. փորձագետ

Թուրքիան պատրաստվում է Անդրկովկասում ռազմական դիմակայության նոր փուլի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Armenia Today-ին ասել է ռուս քաղաքագետ, արևելագետ Եվգենի Սատանովսկին։

«Դա իմ տեսակետն է, և, հավանաբար, իրանցիներն էլ են դա տեսնում», — հայտարարել է նա՝ պատասխանելով Թուրքիայում Իրանի ԱԳ նախարարի վերջին բանակցությունների հնարավոր ազդեցության մասին հարցին: Փորձագետի խոսքով, Հայաստանն իր կապերն ունի Իրանի հետ, որոնք «բավական լուրջ»  են հետաքրքրում իրանցիներին, իսկ Թուրքիան իր հայացքներն ունի Անդրկովկասի և, մասնավորապես, «այնտեղ հայերի առկայության մասին»: «Այդ հայացքները իրարամերժ են, քանի որ միշտ Օսմանյան կայսրությունն ու Պարսկաստանը կռվել են միմյանց հետ, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում», — նշել է Սատանովսկին։

Քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանի՝ տարածաշրջան գալուց հետո Կովկասը մի քանի դար եղել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ ԽՍՀՄ կազմի մեջ։ «Այժմ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում տիրող իրավիճակով, և թուրքերն ու պարսիկները կրկին լուծում են իրենց հարցերը։ Տվյալ դեպքում Իրանի շահերն ավելի մոտ են Հայաստանի շահերին, Թուրքիայի շահերը միանշանակ համընկնում են Ադրբեջանի շահերի հետ, որն այսօրվա դրությամբ թուրքերի հետ միասնական արտաքին քաղաքական, ռազմական և տնտեսական համակարգի մի մասն է», — եզրափակել է Սատանովսկին։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Կովկասի տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն չպետք է տեղի ունենա: Անկարա կատարած այցի շրջանակներում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև երկու փուլ բանակցություններ է վարել երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+