Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:09

Խաղաղության բանակցություններն ընթանում են ԱՄՆ միջնորդությամբ սկսված տրամաբանությամբ. պատգամավոր

Խաղաղության բանակցություններն ընթանում են ԱՄՆ միջնորդությամբ սկսված տրամաբանությամբ. պատգամավոր

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են ԱՄՆ միջնորդությամբ սկսված տրամաբանությամբ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Գիտեք, որ տեքստի տարբերակն ԱՄՆ-ում է առաջարկվել: Բայց մեզ համար կարևոր են երաշխիքները: Կարևոր են նաև Ադրբեջանին ներկայացված Հայաստանի առաջարկները, որոնք շեշտադրված են: Մեզ համար դա առանցքային նշանակություն ունի՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարքն ամբողջ գործընթացի ընթացքում»,- ասել է պատգամավորը:

Լրագրողի դիտարկմանը, ըստ որի պատգամավորը հաստատում է ՌԴ ԱԳ նախարարի երեկվա հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն արևմտյան առաջարկներն է նախընտրում համադրել Ադրբեջանի հետ, Խանդանյանն արձագանքել է.

«Իմ պատասխանի վերաբերյալ ընկալումը փոքր-ինչ թույլ է, որովհետև ես ուղղակի նկարագրել եմ, թե գործընթացն ինչպես է մեկնարկել: Այն մեկնարկել է Վաշինգտոնում, բայց Հայաստանը միշտ ասել է, որ պատրաստ է յուրաքանչյուր հարթակում խաղաղության պայամանգրի շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, և այստեղ կարևոր է, որ միջնորդ կողմը կարողանա երաշխավորել այդ պայամանգրի կենսունակությունը»,- նշել է նա։

Իսկ հարցին, թե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսվո՞ւմ է, Խանդանյանը պատասխանել է. «Տեղեկություններ չունեմ պլանավորված հանդիպման մասին, որքան գիտեմ՝ առայժմ նման հանդիպում նախատեսված է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+