Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:19

Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ

Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ

Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ։ Այս մասին ասված է 2022 թվականին Միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին ամենամյա զեկույցում, որն ընդունվել է խորհրդարանի կողմից հունվարի 18-ին։

Փաստաթղթում Եվրախորհրդարանը ողջունել է Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ փոխգործակցության ընդլայնումը, մասնավորապես, Միության դիտորդական առաքելության արագ տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով, ինչպես նաև ընդգծել է «տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման կարևորությունը ԵՄ ներկայության ընդլայնման հաշվին»: Խորհրդարանը նաև կոչ է արել ավելացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված փորձագետների թիվը և ավելացնել առաքելության ներուժը, ինչպես նաև կոչ է արել «ուժեղացնել ներկայությունը տարածաշրջանում»:

«Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան, որը հրադադարի ռեժիմի խախտում է և լուրջ հետևանքներ ունի խաղաղ գործընթացի համար, մտահոգված է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործություններով և անմարդկային վերաբերմունքով, կրկին հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի և ընդգծում է ԵՄ պատրաստակամությունը առավել ակտիվ մասնակցելու տարածաշրջանում երկարատև հակամարտությունների կարգավորմանը», — ասված է փաստաթղթում:

Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել ռազմագերիներին, ինչպես նաև նշել է, որ «միայն դիվանագիտական միջոցները կհանգեցնեն հակամարտության արդար և երկարատև կարգավորմանը, որը օգուտ կբերի Հայաստանի և Ադրբեջանի բնակչությանը»:

ԵԽ-ն համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն չի կարող ձեռք բերվել ռազմական միջոցներով, դրա համար անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքները, ինչպես նաև 2009 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ընդունված տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման հիմնական սկզբունքները:

Խորհրդարանն աջակցել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությանը՝ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումների ժամանակ գումարելու և միջնորդելու և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքին: Փաստաթղթում կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն կարող է «ազնիվ միջնորդի» դեր խաղալ հետագա էսկալացիան կանխելու և կայուն խաղաղության հասնելու համար:

Եվրախորհրդարանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին լիարժեք մասնակցել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակմանը։ «Եվրախորհրդարանը կրկին հայտարարում է, որ նման պայմանագիրը պետք է վերաբերվի հակամարտության բոլոր արմատական պատճառներին, ներառյալ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո տեղահանված անձանց և փախստականների վերադարձին իրենց տներ, միջկրոնական երկխոսություն, մշակութային, կրոնական և պատմական ժառանգության և տարածքային ամբողջականության պաշտպանություն և պահպանում», — ասվում է բանաձևում:

Փաստաթղթում կոչ է արվում Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջական կատարմանը, ընդգծվում է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համանման համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: «Եվրախորհրդարանը պնդում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է առաջվա պես կախված լինի Մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների պահպանման հարցում երկրի էական առաջընթացից», — ասված է փաստաթղթում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+