Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:52

Կայացել է շախմատի Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունների վիճակահանությունը

Կայացել է շախմատի Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունների վիճակահանությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունների բացման արարողությունը, ինչպես նաև վիճակահանությունը, ըստ որի՝ հայտնի է դարձել առաջին տուրի խաղացանկը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Տղամարդկանց 83-րդ առաջնությունը կանցկացվի հունվարի 13-24-ը: Առաջնությանը կմասնակցեն Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը և Սարգիս Սարգսյանը:

Կանանց 78-րդ առաջնությունը կանցկացվի հունվարի 13-22-ը: Կանանց մրցապայքարին կմասնակցեն Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը, Արփինե Գրիգորյանը, Ասյա Եդիգարյանը, Պոլինա Կոբակը և Նվարդ Հայրապետյանը:

Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում կայանալու են հետևյալ պարտիաները՝ Ռ. Հովհաննիսյան — Ս. Սարգսյան, Տ. Պետրոսյան — Ս. Տեր-Սահակյան, Տ. Հարությունյան — Ա. Հակոբյան, Զ. Անդրիասյան — Մ. Ղարիբյան, Ա. Բարսեղյան — Մ. Պետրոսյան:

Կանանց մրցաշարում կայանալու են հետևյալ պարտիաները՝ Ա. Խաչատրյան — Վ. Խաչատրյան, Ս. Գաբոյան — Ա. Գրիգորյան, Ն. Գասպարյան — Պ. Կոբակ, Մ. Գևորգյան — Ա. Եդիգարյան, Ա. Հակոբյան — Ն. Հայրապետյան:

Խաղերը տեղի են ունենալու ամեն օր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Մեկնարկը՝ 15:00-ից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+