Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:53

Շատ անհասկանալի բան կա ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման, այլ հայկական կողմի մոտեցումների մեջ. Զախարովա

Շատ անհասկանալի բան կա ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման, այլ հայկական կողմի մոտեցումների մեջ. Զախարովա

Շատ բան պարզ չէ ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման, այլ հայկական կողմի մոտեցումների հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երբ այնտեղ ինչ — որ հստակեցում լինի այդ մոտեցումների վերաբերյալ, այդ ժամանակ ամեն ինչ շատ կլինի, և մենք ավելի շատ հնարավորություն կունենանք պատասխանելու գործնական հարցերին, այլ ոչ թե պարզելու, թե ինչ պետք է հայտարարվի որպես սկզբունքային դիրքորոշում», — նշեց նա։

Զախարովայի խոսքով՝ եթե գնանք տարբեր իրավիճակներում իրար դիրքորոշման վերաձևակերպման ճանապարհով, որը փոփոխություններ է մտցնում նախկինում տրված սկզբունքային գնահատման մեջ, ապա հետագայում ևս լարվածություն կստեղծվի:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որը մամուլի ասուլիսի ժամանակ, մասնավորապես, հայտարարել է, որ եթե Հայաստանը չուզենա դելիմիտացիա, ապա սահմանը կանցնի այնտեղ, որտեղ Ադրբեջանը հարկ կհամարի, Զախարովան նշել է. «Նման մարդիկ, նման հայտարարությունները քիչ չեն լինի։ Դրանք հսկայական թիվ էին, և հետագայում էլ քիչ չեն լինի։ Դուք գիտեք, թե որքան ուժեր են շաղկապված, շահերը հատվում են, կողմերը՝ պայքարում։ Դուք դա լավ գիտեք, դա գիտի նաև տարածաշրջանը։ Դրա համար էլ շատ հայտարարություններ կլինեն»։

Դիտարկմանը, թե արդյոք Ալիևի սպառնալիքները հետևանք չեն այն բանի, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները «ընկալելի» քաղաքական գնահատական չեն տվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, Զախարովան ընդգծել է, որ Մոսկվայի մեկնաբանությունները ընկալելի արձագանքի վերաբերյալ շատ են եղել։ Սակայն պետք է վերադառնալ բազային իրերին, և այդ կապակցությամբ ռուսական կողմը կցանկանար հասկանալ բազային հարցերի շուրջ հայկական կողմի «ընկալելի արձագանքը»։

«ՀԱՊԿ-ի արձագանքը եղել է։ Ես չեմ կարող նրան անորոշ անվանել: Եթե այն չի համընկել կարգավորման մեջ ներգրավված մի շարք քաղաքական գործիչների հայացքների հետ, դա չի նշանակում, որ լղոզված արձագանք է եղել։ Կան կողմերի պայմանավորվածություններ, և նախանշված է ճանապարհն ու գործողությունների ծրագիրը։ Նրանից պետք չէր հեռանալ», — ասել է դիվանագետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+