Երևանում այսօր և հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:
Հանրապետության առանձին շրջաններում այսօր ցերեկը, հունվարի 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելություն:
Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ը աստիճանաբար կնվազի 4-6, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







