Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:53

Պետդեպում չեն բացառում Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցը

Պետդեպում չեն բացառում Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցը

Ակնկալում եմ, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն առաջիկա օրերին հնարավորություն կունենա հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի  հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերի հեռանալուց հետո ով է զբաղվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա գործընթացներով:

«Նրա հեռանալուց հետո այս հարցը կշարունակի գրավել ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը»,-ասել է նա:

Հարցին՝ բացի հեռախոսազանգերից այլ ի՞նչ ջանքեր են պատրաստվում գործադրել՝ նա պատասխանել է.

«Մենք համագործակցել ենք երկկողմանի հիմունքներով: Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու համար համագործակցել ենք ԵՄ-ի նման համախոհ գործընկերների, միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է: Համագործակցել ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված լուծումներ գտնենք: Մեր մոտեցումը չի փոխվելու: Մեր մոտեցումն է աջակցել, կողմերին օգնել նստել կառուցողական բանակցությունների սեղանի շուրջ, իդեալական առաջընթաց գրանցել այն հարցում, որն, ի վերջո համապարփակ, երկարաժամկետ լուծումն է»:

Հիշեցնենք, որ այսօր պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը հրաժարական է տալիս:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+