Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:34

Ադրբեջանի մոտեցումները նույնն են՝ սադրանքներ, կրակոցներ, բայց Սյունիքի հետ այդքան էլ հեշտ չէ. մարզպետ

Ադրբեջանի մոտեցումները նույնն են՝ սադրանքներ, կրակոցներ, բայց Սյունիքի հետ այդքան էլ հեշտ չէ. մարզպետ

Բոլորիս հայտնի է, որ Ադրբեջանը հերթական անգամ սադրում է և լուրջ հումանիտար աղետի առջև է կանգնեցրել Արցախի բնակչությանը: Armenia Today-ի հետ զրույցի ընթացքում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Նրա խոսքով, քանի որ Արցախ գնացող միակ ճանապարհը Սյունիքի մարզով է, մարդիկ հիմնականում այնտեղ են՝ Գորիսում:

«Մարզպետարանը փորձում է աջակցել, մենք հոգ ենք տանում բոլոր այն մարդկանց գիշերակացը, սնունդը նաև հրատապ անհրաժեշտության խնդիրները, այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են կամ չունեն ֆւնանսական հնարավորություն: Հարյուրավոր քաղաքացիներ, ծերեր ու երեխաներ կան, ու բնականաբար խնդիրները բազմազան են»,- ասաց մարզպետը:

Ղուկասյանի խոսքով, այս պահի դրությամբ, չկա քաղաքացի, ում հարցը չի լուծվել, ով դիմել է Սյունիքի մարզպետարանի թեժ գծին և իրենք չեն լուծել:

«Այս պահին դեռ դիմանում ենք, չգիտենք սա դեռ ինչքան կարող է շարունակվել և ինչի կարող է հանգեցնել, բայց այս պահի դրությամբ կառավարելի է, փորձելու ենք այնպես անել, որ հյուրանոցներն ամբողջությամբ չլցվեն, խնդիրներից խուսափելու նպատակով: Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վերադարձել են Երևան, իրենց բարեկամների ու հրազատների մոտ: Իրականում շատ ցանկալի է, որ այսպես շարունակվի, քանի որ այդպես ավելի կառավարելի կպահենք Սյունիքի մարզը»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:

Հարցին, թե այս պահին ում վրա է քաղաքացիների կացության ֆինանսական բեռը, մարզպետը պատասխանեց, որ Սյունիքի մարզի ներդրման և զարգացման հիմնադրամի միջոցով մարզպետարանը բեռը մասամբ վերցրել է իր վրա:

«Կան կազմակերպություններ որոնք աջակցում են, այսինքն և՛ պետական գումարներ են, և՛ տարբեր կազմակերպություններ են գումարներ հատկացնում: Այս պահին ֆինանսական հոգսը կառավարելի է, խնդիրներ չունենք և արագ կբացվի ճանապարհը»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:

Դիտարկմանը, թե՞ արդյոք կան քաղաքացիներ, որոնք առողջության հետ կապված խնդիրներ ունեն, մարզպետը պատասխանեց, որ բնականաբար ունեն այդպիսի քաղաքացիներ, և Գորիսի բժշկական կենտրոնի ամբողջ անձնակազմը, ընդհուպ շտապ օգնության բրիգադները ինտենսիվ կապ են պահպանում հյուրանոցների հետ:

«Բնականաբար կան քաղաքացիներ, ովքեր բուժման մի փուլում են, և պիտի վերադառնան Արցախ, բուժումը շարունակելու նպտակով, այդ մասով ունենք խնդիրներ»,- ասաց Ղուկասյանը:

Սյունիքի մարզպետարանը բոլոր համայնքների և կառույցների ղեկավարների հետ ամբողջությամբ պատրաստ են անել առավելագույնը, քանի որ Արցախ-Սյունիք մեկ ամբողջություն և մեկ մարմին են, ասաց մարզպետը, հավելելով որ ոչ մի արցախցի իրեն այս տարածքում չպիտի նեղված զգա:

«Սյունեցի բազմաթիվ ընտանիքներ առաջարկում են իրենց աջակցությունը, որ մարդիկ գան իրենց  տանը մնան: Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում ճգնաժամ չկա, անհրաժեշտության դեպքում կընդգրկվեն նաև այլ օղակներ, բայց այս պահի դրությամբ Գորիսի համայնքապետարանը անում է առավելագույնը, քանի որ խնդիրն այստեղ է կենտրոնացել, բայց իրենց օժանդակությունը պատրաստ է ցուցաբերել Մեղրիի, Կապանի, Քաջարանի համայնքապետարանը և ոչ միայն, այլ բազմաթիվ կազմակերպություններ»,- ասաց մարզպետը:

Ղուկասյանի խոսքով, Ադրբեջանի մոտեցումները նույնն են, սադրանքներ  կրակոցներ, բայց Սյունիքը մնալու է Սյունիք, այնպիսին ինչպիսին որ կա պատմությունից ի վեր և դա քննարկման ենթակա չէ:

«Ինչքան էլ որ փորձեն սադրել, մեզ ավելի շատ միավորելու են: Սյունիքի հետ այդքան էլ հեշտ չի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+