Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:01

Թեհրանում հայտարարել են, որ Իրանն անօդաչու թռչող սարքերի ճշգրտությամբ աշխարհում առաջին տեղում է

Թեհրանում հայտարարել են, որ Իրանն  անօդաչու թռչող սարքերի ճշգրտությամբ աշխարհում առաջին տեղում է

Իրանական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում մարտական առաջադրանքների կատարման ճշգրտությամբ և որակով: ТАСС-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ կիրակի օրը հանդես է եկել Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին։

«Մեր անօդաչուների համակարգերն աշխարհում ամենաբարձր մակարդակի վրա են իրենց ճշգրտության, ծառայության ժամկետի և մարտական խնդիրների կատարման տեսանկյունից, — նրա խոսքը փոխանցում է Tasnim գործակալությունը: — Դրանք կարող են օգտագործվել նաև մարտական գործողությունների ժամանակ»: Իսլամական Հանրապետության զինված ուժերը կարողացել են զարգացնել ԱԹՍ-ի հզորությունը՝ հենվելով միայն երկրի ներսում առկա ռեսուրսների վրա և սեփական փորձի ներգրավմամբ», — ասել է նա։

Բաղերին նաև ընդգծել է, որ Արևմուտքի երկրների պնդումները, թե իբր Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքեր են օգտագործվում, «հոգեբանական պատերազմի մաս են կազմում»: «Թեև նման հայտարարությունների մեծ մասը սուտ է, դրանք միևնույն ժամանակ ցույց են տալիս այն բարձր դիրքը, որը զբաղեցնում է Իսլամական Հանրապետությունը աշխարհում անօդաչու թռչող սարքերի մշակման ոլորտում», — նշել է գլխավոր շտաբի ղեկավարը:

Դեկտեմբերի 22-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին դատապարտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «անպարկեշտ հայտարարությունները» Իսլամական Հանրապետության վերաբերյալ, որոնք նա արել է ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ, և ընդգծել է, որ Իրանը «ոչ մի ռազմական տեխնիկա չի մատակարարել կողմերից որևէ մեկին՝ Ուկրաինայի հակամարտության մեջ օգտագործելու համար»։

Օգոստոսին The Washington Post թերթը հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ Իրանը Ռուսաստանին է մատակարարում իր անօդաչու սարքերը։ Հետագայում նման հայտարարություններ հնչեցին նաև ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներից։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+