Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:33

Բերեզովսկին գնահատել է Հայաստանի հավաքականի հնարավորությունները Եվրո-2024-ի ընտրական փուլում

Բերեզովսկին գնահատել է Հայաստանի հավաքականի հնարավորությունները Եվրո-2024-ի ընտրական փուլում

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի հեռանկարները Եվրոպայի 2024թ.-ի առաջնության ընտրական փուլում: 

«Արդյունքը շատ կարևոր է ցանկացած թիմի համար, բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանի հավաքականում վերջին շրջանում շատ երիտասարդներ են հայտնվում։ Կարևոր է, որ նրանք ավելի արագ անցնեն դժվարություններն և կուտակեն փորձ։ Եթե երիտասարդ սերնդի կայացման գործընթացը համաժամանակյա անցնի արդյունքի հետ, ապա դա, ընդհանուր առմամբ, հիանալի կլինի, ինչպես հեքիաթում: Մեր համար այժմ հիմնական խնդիրը ժամանակակից ֆուտբոլին հարմարվելն է», — ասել է Բերեզովսկին։

Նա նշել է, որ Հայաստանը խմբի ֆավորիտը չէ, որում ընդգրկվել են ավելի հայտնի և փորձառու հավաքականներ:

«Քանի դեռ մրցաշարը չի սկսվել, ֆավորիտներ չկան։ Ինչպես կմեկնարկեն խաղերը, տեղի կունենան երեք-չորս հանդիպում, այդ ժամանակ կլինեն և ֆավորիտներ, և հետնապահներ։ Մենք հո բուքմեյքերներ չենք, որ շանսերը գնահատենք», — ասել է Բերեզովսկին։

Հոկտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտում (Գերմանիա) տեղի ունեցավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգրկվեց D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ: Հայաստանի մասնակցությամբ խաղերի ժամանակացույցը հետևյալն է:

25.03.2023 Հայաստան-Թուրքիա

16.06.2023 Ուելս-Հայաստան

19.06.2023 Հայաստան-Լատվիա

08.09.2023 Թուրքիա-Հայաստան

11.09.2023 Հայաստան-Խորվաթիա

12.10.2023 Լատվիա-Հայաստան

18.11.2023 Հայաստան-Ուելս

21.11.2023 Խորվաթիա-Հայաստան.

Բերեզովսկին մարզչի կարիերան սկսել է 2020 թվականի հուլիսին՝ դառնալով Հայաստանի հավաքականի դարպասապահների հետ աշխատանքի մասնագետ։ 2022 թվականի նոյեմբերի 8-ին իսպանացի Խոակին Կապարոսի հեռանալուց հետո նախկին դարպասապահը նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+