Արդեն 12 օր է Լեռնային Ղարաբաղի կյանքի ճանապարհը արգելափակված է։ Միջազգային տարբեր կազմակերպություններ հորդորում են Ադրբեջանին բացել ճանապարհը, թույլ տալ քաղաքացինեորի ազատ տեղաշարժը՝ չառաջացնելով հումանիտար ճգնաժամ:
Armenia Today-ը քաղաքացիներից հետքարքվել է, թե արդյոք բավարար են գնահատում միջազգային հանրությսն արձագանքը և Հայաստանի իշխանությունների ջանքերն Արցախը շրջափակումից դուրս բերելու ուղղությամբ: Հարցված քաղաքացիների մեծամասնությունը միջազգային հանրության արձագանը դրական էր համարում, բայց ոչ բավարար:
«Այս պահի դրությամբ, քանի որ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ մտավ, դրական եմ համարում և հիմնականում բոլոր այն երկները, որոնք իրենցից ինչ-որ քաշ ունեին միջազգային հանրության շրջանակնեում, իրենք իրենց խոսքը ասացին, ես դա շատ դրական եմ գնահատում, դա մեր դիվանագիտական առաջընթաց կարող եմ որակել, կարծում եմ այս կառավարությունը կփորձի դիվանգիտական քալերով շարունակել և ամրապնդել դիրքերը, պետք է պարզապես հետ քայլերի չգնալ, խաղի կանոնները պետք է տանել միջազգային օրենքներով: Իշխանությունների ջանքերը համարում եմ անհրաժեշտ, բայց ոչ բավարար, կարող էին ավելին անել, որովհետև այս ժողովուրդը իրենց վստահել է»,- ասաց մի քաղաքացի:
Քաղաքացիներից մի քանիսն էլ կարծում էին քայլեր արվում են, բայց ոչ գործնական:
«Նորմալ եմ գնահատում, բայց գործնական քայլեր չկան միջազգային հանրության կողմից, միայն հայտարարություններ են, և ի վերջո Ռուսաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի պայմանագրի իր պարտականությունները, այստեղ է խնդիրը: Իշխանությունների ջանքերը բավարար եմ համարում այնքանով, որ իրենք կարողացան գոնե միջազգային կառույցներին դիմելու գործընթացը կազմակերպել, բայց լիարժեք չեմ համարում»,- ասում են նրանք:
Հարցված քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ միջազգային հանրության արձագանքը բավարար չի համարում, իշխանությունների ջանքերի մասով էլ, ըստ քաղաքացու, կարելի է միշտ էլ ավելին անել, քան արված է:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







