Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:44

Ի՞նչ է առաջարկել Երևանը Բաքվին խաղաղության պայմանագրի համատեքստում․ ԱԽ քարտուղարի պարզաբանումը

Ի՞նչ է առաջարկել Երևանը Բաքվին խաղաղության պայմանագրի համատեքստում․ ԱԽ քարտուղարի պարզաբանումը

Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել «գարանտորների» ինստիտուտ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Այդ ինստիտուտը պետք է կարողանա ապահովել պայմանագրի իրականացումը, բացի դրանից՝ մենք նաև առաջարկել ենք, որ մեխանիզմ ստեղծվի հնարավոր միջազգային ինչ-որ դատարան դիմելու, եթե առաջանում է ճգնաժամ ու հնարավոր չէ լուծել այն»,- պարզաբանեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ երաշխավորի դերակատարի պատրաստակամություն հայտնող երկրները կարող են ստանձնել այդ պարտավորությունը։ Այս պահին որոշում չկա, թե որ երկրներն են լինելու դրանք։

Հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Գրիգորյանը պատասխանեց․

«Դա կախված է Ադրբեջանից։ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ և այս առումով նա իր քայլը կատարել է։

Ըստ Գրիգորյանի՝ ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ապակառուցողական դերը տարածաշրջանում։

«Երբ խաղաղության պայմանագիր է քննարկվում, Ադբեջանը փակում է Լաչինի միջանցքը»,- ասաց նա։

Գրիգորյանն ասաց՝ չգիտի, թե բնապահպանների մեջ գեներալ, կապիտան կա՞, թե՞ ոչ, բայց որ այդ մարդիկ Ադրբեջանի պաշտպանության կառույցների ներկայացուցիչներ են, միանշանակ է։ Եվ այս առումով Ադրբեջանն է այդ շրջափակումը կազմակերպել։ Դա որևէ կապ չունի քաղաքացիական նախաձեռնության հետ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+